22:36  ,  27 հուլիսի, 2017

Սոչի. Հայաստանի Մ-19 թիմը եզրափակիչում է

Սոչիում շարունակվող ֆուտբոլային մրցաշարում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երրորդ տուրի խաղում մրցել է Կրասնոդարի երկրամասի Մ-20 թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1։ Հայաստանի հավաքականում աչքի է ընկել Աբրահամ Պորտուգալյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի եւ Կրասնոդարի երկրամասի հավաքականները հուլիսի 28-ին կայանալիք եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Հայաստանի Մ-19 հավաքական

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 5. Միխաիլ Մուրադյան, 8. Միհրան Պետրոսյան, 14. Վիգեն Կարապետյան, 11. Հովհաննես Հարությունյան, 19. Առլեն Ծատուրյան, 9. Ռաֆիկ Մելիքյան:

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Լեւոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան, 22. Աբրահամ Պորտուգալյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում