Կրասնոդարի երկրամասում գետում խեղդվելու հետեւանքով մահացել է ծանրամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն (երկու անգամ մեծահասակների, երկու անգամ տարբեր տարիքային խմբերի երիտասարդական), աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Պետրոսյանը, հաղորդում է interfax.ru-ն:
29-ամյա մարզիկի մարմինը գտել են հուլիսի 24-ին: Նա մի քանի օր հետախուզման մեջ է եղել, քանի որ հեռացել էր տնից եւ չէր վերադարձել: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում