18:48  ,  27 հուլիսի, 2017

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել Ուսման Դեմբելեին

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է հարձակվողների պակասը լրացնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի խաղացող Ուսման Դեմբելեին ձեռք բերելու միջոցով, հաղորդում է lasexta.com-ը:

Գերմանական ակումբի ղեկավարություն ամեն կերպ փորձում է կանխել տաղանդավոր խաղացողի տրանսֆերը: Արքայական ակումբը պատրաստ է գնել Դեմբելեի տրանսֆերային իրավունքը, սակայն ֆուտբոլիստին եւս մեկ մրցաշրջան թողնել «Բորուսիայում»: Դեմբելեի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում