18:17  ,  27 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականը «Բարսելոնայի» դեմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Վաշինգտոնում տեղի ունեցած International Champions Cup ընկերական մրցաշարի խաղին:

Manchester Evening News-ը 28-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 6:

«Պոգբայի նման Մխիթարյանը եւս ուրախացրեց երկրպագուներին մի քանի տպավորիչ փոխանցումներով խաղարկողի իր սիրելի դիրքից: Մխիթարյանը քիչ էր գնդակ ստանում»,- գրում է կայքը: Ամենաբարձրը գնահատվել է «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի խաղը՝ 8:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել է 1:0 հաշվով բրազիլացի հարձակվող Նեյմարի գոլի շնորհիվ: Մխիթարյանը խաղացել է 62 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում