16:44  ,  27 հուլիսի, 2017

Գվարդիոլա. «Ռեալը» երբեք վատ չի խաղացել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ վստահ հաղթանակը:

«Շատ դժվար է «Ռեալին» զրկել գնդակից: Դա ինչ-որ անհավանական բան է, երբ «Ռեալը» կորցնում է գնդակը: Այդ առումով մենք շատ աշխատեցինք Իսկոյի, Մոդրիչի, Կազեմիրոյի ու Կովաչիչի պես ֆուտբոլիստների դեմ պայքարելիս: «Ռեալը» երբեք վատ չի խաղացել, պարզապես «Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ հանդես եկավ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած խաղում անգլիական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել էին երկրորդ խաղակեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում