14:57  ,  27 հուլիսի, 2017

L’Equipe. ՊՍԺ-ն ու Նեյմարը փոխհամաձայնության են եկել

ՊՍԺ-ի ղեկավարությունն ամբողջությամբ փոխհամաձայնության է եկել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ, գրում է L’Equipe-ը:

Այժմ ֆրանսիական ակումբին մնում է միայն պայմանավորվել «Բարսելոնայի» հետ, որը մտադիր չէ վաճառել Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին:

ՊՍԺ-ն փորձում է նվազեցնել բրազիլացու պայմանագրում նշված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը, որպեսզի խնդիրներ չունենա ՈւԵՖԱ-ի ֆինանսական «ֆեյր-փլեյի» հետ:

Ֆրանսիական ակումբը Նեյմարին առաջարկում է նվազագույնը տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ եւ թիմի առաջատարի դերը ակումբի մարզական նախագծերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում