14:38  ,  27 հուլիսի, 2017

Շվայնշտայգերը կլինի MLS-ի հավաքականի ավագը «Ռեալի» դեմ խաղում

«Չիկագո Ֆայրի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կլինի MLS-ի Բոլոր աստղերի հավաքականի ավագը Մադրիդի «Ռեալի» դեմ ընկերական խաղում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 16 խաղի եւ խփել 2 գոլ:

Հիշեցնենք, որ «Ռեալի» եւ MLS-ի աստղերի միջեւ խաղը կկայանա օգոստոսի 2-ին Չիկագոյում: 

MLS-ի Բոլոր աստղերի հավաքականի կազմը

Դարպասապահներ. Թիմ Հովարդ («Կոլորադո»), Ստեֆեն Ֆրայ («Սիեթլ»):

Պաշտպաններ. Դամարկուս Բիսլի («Դինամո Հյուսթոն»), Գրեգ Գարզա («Ատլանտա»), Հերնան Գրանա («Դալաս»), Մեթ Հեդժս («Դալաս»), Ջոն Կապելհոֆ («Չիկագո Ֆայր»), Մայքլ Պարկհյորստ («Ատլանտա»), Յելե վան Դամ («Լոս Անջելես Գելաքսի»), Գրեմ Զուսի («Կանզաս Սիթի»):

Կիսապաշտպաններ. Կելին Ակոստա («Դալաս»), Միգել Ալմիրոն («Ատլանտա»), Մայքլ Բրեդլի («Տորոնտո»), Կակա («Օռլանդո Սիթի»), Ջովանի դոս Սանթոս («Լոս Անջելես Գելաքսի»), Մաքս Մակարտի («Չիկագո Ֆայր»), Իգնասիո Պյատի («Մոնրեալ Իմփեքթ»), Բաստիան Շվայնշտայգեր («Չիկագո Ֆայր»), Դիեգո Վալյերի («Պորտլենդ»):

Հարձակվողներ. Ժոզի Ալտիդոր («Տորոնտո»), Դոմինիկ Դուայեր («Կանզաս Սիթի»), Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո»), Նեմանյա Նիկոլիչ («Չիկագո Ֆայր»), Դավիդ Վիլյա («Նյու Յորք Սիթի»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում