11:40  ,  27 հուլիսի, 2017

Զիդան. «Ռեալը» վատ չխաղաց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարում անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը 1:4 հաշվով:

«Դժգոհ եմ խաղի արդյունքից, բայց «Ռեալը» վատ չխաղաց: Մենք նախամրցաշրջանային պատրաստության փուլում ենք: Մրցակիցը մեզ գերազանցեց որոշից առումներով, եւ դրանով ամեն բան ասված է: Այժմ պետք է հանգստանանք, որպեսզի ավելի լավ հանդես գանք հաջոդ խաղում: Շատ գոհ եմ մեր երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից: Նրանք կատարել են հրաշալի աշխատանք»,- մարզիչ խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Արքայական ակումբն ԱՄՆ-ում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս