00:31  ,  27 հուլիսի, 2017

Կոուտինյոն «Լիվերպուլին» խնդրել է վաճառել իր տրանսֆերային իրավունքը «Բարսելոնային»

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ խնդրելով չխոչընդոտել տրանսֆերին, հաղորդում է RAC1-ը:

Նշվում է, որ «Բարսելոնան» եւ Կոուտինյոն հասել են համաձայնության: «Բարսելոնան» տրանսֆերի համար առաջարկում է 80 միլիոն եվրո:

25-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2013 թվականին «Ինտերից»: Նա մասնակցել է 181 հանդիպման, խփել 42 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում:

Transfermarkt.de-ն Կոուտինյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում