00:09  ,  27 հուլիսի, 2017

Հայաստանը 1 ոսկե, 3 բրոնզե մեդալ է նվաճել Ռումինիայում

Ռումինիայում ավարտված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը (14 ներկայացուցիչ) նվաճել է 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ 52 կգ քաշային կարգում լավագույնը եղել է Գոռ Մխիթարյանը։ Երրորդ տեղ են գրավել 40 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 59 կգ քաշային Կամո Բեգյանը եւ 90 կգ քաշային Հովհաննես Փափազյանը։

Թիմի ավագ մարզիչ Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել նաեւ մարզիչներ Հարություն Նազարյանն ու Իսրայել Հակոբկոխյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում