20:02  ,  26 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստան - Ուելս՝ 63։31

Բասկետբոլի կանանց մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

Ջիբրալթարում ընթացող մրցաշարում հայ բասկետբոլիստուհիները խաղացել են Ուելսի հավաքականի հետ եւ առավելության են հասել 63։31 հաշվով։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմը 81։41 հաշվով պարտության էր մատնել Մոնակոյի հավաքականին։

B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի նաեւ Ջիբրալթարի թիմը։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում