23:12  ,  26 հուլիսի, 2017

Պատրիկ Կլյույվերտի 9-ամյա որդին պայմանագիր է կնքել Nike-ի հետ

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Միլանի», «Այաքսի» նախկին խաղացող Պատրիկ Կլյույվերտի որդին պայմանագիր է կնքել Nike-ի հետ telesport.nl-ը։

9-ամյա Շեյն Կլյույվերտն այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ի համակարգում։ Պայմանագրի մանրամասները հայտնի չեն, բայց ոչ պաշտոնական տվյալներով, այն նման է 16-18 տարեկան ֆուտբոլիստների պայմանագրի։

Շեյն Կլյույվերտն Ինստագրամում ունի 118 հազար հետեւորդ։ Պատրիկ Կլյույվերտը մեկ տարի զբաղեցնում էր ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս