19:42  ,  26 հուլիսի, 2017

ԱԱ. Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի օգոստոսի 1-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Տամպերե կմեկնեն Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):

Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում