14:47  ,  26 հուլիսի, 2017

Դեւիդ Բեքհեմն ԱՄՆ-ում հյուրընկալվել է «Ռեալին» (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն ԱՄՆ-ում այցելել է իր նախկին ակումբ Մադրիդի «Ռեալին»:

Բեւերլի-Հիլզի հյուրանոցներից մեկում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը հանդիպել է «Ռեալի» ֆուտբոլիստների ու նախագահի հետ: Բեքհեմը նաեւ զրուցել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ  ակումբի գլխավոր տնօրենի օգնական Ռաուլ Գոնսալեսի հետ, որոնց հետ նա հանդես է եկել Արքայական ակումբում:

Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմը «Ռեալում» հանդես է եկել 2003-2007-ը՝ 155 խաղում խփելով 20 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում