14:08  ,  26 հուլիսի, 2017

Վահան Բիչախչյանը «Ժիլինայում» ստացել է իր խաղային համարը

Հայաստանի երիտասարդական հավաքական կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» կազմում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի կայքը:

18-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Ժիլինա», որի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր:

Հայաստանի ավարտված առաջնության Վահան Բիչախչյանը մասնակցել է 22 հանդիպման եւ խփել 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում