13:46  ,  26 հուլիսի, 2017

Ունաի Էմերիի ասուլիսի ժամանակ Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ հարցերն արգելված են եղել

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ասուլիսի ժամանակ լրագրողներին արգելել են ուղղել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ հարցեր, գրում է France Football-ը:

Ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը խոսել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարում Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղի եւ «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպման մասին: Ասուլիսից առաջ սրահում հայտարարվել է, որ Նեյմարի վերաբերյալ հարցերն անթույլատրելի են: Ասուլիսին մասնակցել է նաեւ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն: Ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում