12:40  ,  26 հուլիսի, 2017

ԵԱ. Գենիկ Ասատրյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին եւ նվաճել բրոնզե մեդալ

Բոսնիա-Հերցեգովինայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը:

Գենիկ Ասատրյանը բրոնզե մեդալակիր է դարձել ազատ ոճի ըմբշամարտի 50 կգ քաշային կարգում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում առաջին մրցումային օրը հանդես են եկել նաեւ Ռաֆայել Հարությունյանը (42 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ), որոնք հաջողության չեն հասել: 

Հուլիսի 26-ին պայքարի մեջ են մտել նաեւ Առաքել Մովսեսյանը (46 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Լյովա Գեւորգյանը (76 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ): Մարտին Սիմոնյանը եւ Առաքել Մովսեսյանը հնարավորություն են ստացել անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ եւ սպասում են իրենց մրցակիցներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում