13:15  ,  26 հուլիսի, 2017

Գվարդիոլան կատարել է մեկ միլիարդ եվրոյի տրանսֆեր

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան մարզչական կարիերայի ընթացքում իրականացրել է 998,4 միլիոն եվրոյի տրանսֆեր, հայտնում է Marca-ն:

Անգլիական ակումբում կատալոնացի մասնագետը կատարել է 453 միլիոն եվրոյի տրանսֆեր, Մյունխենի «Բավարիայում»՝ 203, իսկ «Բարսելոնայում»՝ 341:

Գվարդիոլայի ամենաթանկ ձեռքբերումը եղել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի համար «Բարսելոնան» 2009-ին 69,5 միլիոն եվրո էր վճարել իտալական «Ինտերին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում