11:58  ,  26 հուլիսի, 2017

Արաս Օզբիլիսը խաղացել է «Վալյադոլիդի» դեմ

Իսպանիայում հավաք անցկացնող Ստամբուլի «Բեշիկթաշն» ընկերական խաղում մրցել է «Վալյադոլիդի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թուրքական ակումբի կազմում մասնակցել է առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը, երբ հաշիվը եղել է 1:0՝ հօգուտ իսպանական ակումբի: «Բեշիկթաշը» հանդես է եկել 2 տարբեր կազմերով, հայտնում է ակումբի կայքը:

Իսպանիայում Թուրքիայի չեմպիոնը կանցկացնի եւս 2 ընկերական հանդիպում՝ մրցելով «Լաս Պալմասի» (հուլիսի 27) եւ «Բետիսի» (հուլիսի 30) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում