10:44  ,  26 հուլիսի, 2017

Իգոր Ակինֆեեւի հակառեկորդն ավարտվեց Չեմպիոնների լիգայում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, դարպասն անառիկ պահելով հունական ԱԵԿ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում, ընդհատել է իր բացառիկ հակառեկորդը:

Մինչեւ այդ Ռուսաստանի հավաքականի 31-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայում գոլ էր բաց թողել նախորդ 43-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել էր մոտ 11 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Որոշ աղբյուրներ Ակինֆեեւի հակառեկորդի խաղերում չեն հաշվում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումները: Խմբային փուլի խաղերում նա գոլ է բաց թողել 39 խաղ անընդմեջ, ինչը եւս հակառեկորդ է:

ԲԿՄԱ-ն ԱԵԿ-ին հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում