00:27  ,  26 հուլիսի, 2017

ՉԼ. «Վարդարը» Բարսեղյանի եւ Համբարձումյանի հետ հաղթել է «Կոպենհագենին»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարն» ընդունել է դանիական «Կոպենհագենին» եւ առավելության է հասել նվազագույն հաշվով:

«Վարդարի» մեկնարկային կազմում են եղել Հայաստանի հավաքականի խաղացողներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է 76-րդ րոպեին: Համբարձումյանը 71-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ հետո:

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Վարդար» (Մակեդոնիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0

Ժոնատան Բալոտելի, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս