23:44  ,  25 հուլիսի, 2017

Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի պայմանագիրն իսպանական ակումբի հետ, հաղորդում է AS-ը: Կողմերը համագործակցությունը կշարունակեն մինչեւ 2020 թվականը: Դիեգո Սիմեոնեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

47-ամյա մասնագետը «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից: Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում