23:09  ,  25 հուլիսի, 2017

Գեւորգ Նռանյանը միացավ «Գանձասար-Կապանին»

«Գանձասար-Կապանը» կես տարվա պայմանագիր է կնքել 31-ամյա հարձակվող Գեւորգ Նռանյանի հետ, որը մի քանի օր առաջ հեռացել էր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտից»:

Փորձառու հարձակվողը հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Ուլիսում», «Իմպուլսում», «Արարատում»: Նռանյանը խաղացել է նաեւ Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով