21:40  ,  25 հուլիսի, 2017

Հայաստանի Մ-16 թիմը շանս չտվեց մոլդովացիներին՝ 78:37

Բասկետբոլի տղաների Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Անդորրայում մասնակցում է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Երկրորդ խաղում հայ բասկետբոլիստները 78:37 հաշվով հաղթել են Մոլդովայի հավաքականին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Մալթայի հավաքականի հետ, հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 16:15-ին:

Մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 66:59 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում