22:12  ,  25 հուլիսի, 2017

Վարազդատ Հարոյանը պատրաստվում է «Ուֆայի» դեմ խաղին, Էդգար Մանուչարյանը շուտով կվերադառնա ընդհանուր խումբ (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալը» պատրաստվում է «Ուֆայի» դեմ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը:

Թիմի հերթական մարզման մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը շուտով կվերադառնա թիմի ընդհանուր խումբ:

«Ուրալ» - «Ուֆա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում