20:48  ,  25 հուլիսի, 2017

«Փյունիկն» ու «Արարատը» ոչ ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը պատրաստվող Երեւանի «Փյունիկն» ու «Արարատն»  Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրել են ստուգողական հանդիպում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։

«Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը։ «Արարատից» աչքի են ընկել Անդրանիկ Քոչարյանն ու Արգիշտի Պետրոսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում