20:10  ,  25 հուլիսի, 2017

Հայաստանի Մ-19 հավաքականն ուժեղ էր Տաջիկստանի թիմից

Սոչիում ընթացող ֆուտբոլային մրցաշարում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկրորդ խաղում մրցել է Տաջիկստանի Մ-20 թիմի հետ։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթել է 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ է դարձել Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Նահապետյանը եւ Առլեն Ծատուրյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը  հուլիսի 27-ին կմրցի Կրասնոդարի երկրամասի Մ-20 թիմի հետ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2։2 հաշվով էր խաղացել Ղազախստանի Մ-20 թիմի հետ։

Հայաստանի Մ-19 հավաքական

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Էրիկ Ազիզյան, 8. Միհրան Պետրոսյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 21. Արմեն Հովհաննիսյան,

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 5. Միխաիլ Մուրադյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լեւոն Ղարիբյան, 22. Աբրահամ Պորտուգալյան,

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում