19:44  ,  25 հուլիսի, 2017

Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող. Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ «Ստալը» ցուցադրում է ժամանակակից ֆուտբոլ

Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Վենգլինսկին բարձր է գնահատել «Ստալի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի աշխատանքը նոր պաշտոնում։

«Պետք է արժանին մատուցել Եղիշե Մելիքյանին, որի ղեկավարությամբ թիմը ցուցադրում է ժամանակակից ֆուտբոլ։ «Ստալը» պատժում է իրեն թերագնահատող մրցակիցներին։ Գլխավորն այն է, որ «Ստալի» երիտասարդ ֆուտբոլիստները մեկնարկի հաջողություններից հետո սթափ ընդունեն իրավիճակը եւ չկորցնեն զգոնությունը։ Թիմը աստղային խաղացողներ չունի, բայց ամեն խաղից կորզում է առավելագույնը»,- Վենգլինսկու խոսքը մեջբերում է vesti-ukr.com-ը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնության առաջին երկու տուրերում «Ստալը» երկու հաղթանակ է տարել։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի խաղացողներ Գոռ եւ Էդգար Մալաքյաններն ու Արթուր Դանիելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում