19:16  ,  25 հուլիսի, 2017

Խամես Ռոդրիգես. Մորատան խելահեղ հարված ունեցող անհավանական ֆուտբոլիստ է

Մադրիդի «Ռեալից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է նախկին թիմակից, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխությունը Արքայական ակումբից Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսի»։

«Մորատան խելահեղ հարվածով անհավանական ֆուտբոլիստ է։ Նա միանշանակ կուժեղացնի «Չելսիի» խաղը։ «Ռեալում» նա ցուցադրում էր գերազանց խաղ»,- Խամես Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մորատան հեռացավ «Ռեալից» մեկնարկային կազմում մշտական տեղ չունենալու պատճառով, թեեւ թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ էր նրա տրանսֆերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս