18:50  ,  25 հուլիսի, 2017

Մոն Դե Մարսանի քաղաքապետը առնետ է կերել ՊՍԺ-ի պարտության պատճառով

Ֆրանսիական Մոն Դե Մարսանի քաղաքապետ Շառլ Դեյուն ստիպված է եղել առնետ ուտել, հաղորդում է իսպանական Sport.es-ը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ ՊՍԺ-ի 4։0 հաշվով հաղթանակից հետո քաղաքապետը հայտարարել էր, որ կատալոնական ակումբը չի կարողանա դուրս գալ քառորդ եզրափակիչ, այլապես ինքը առնետ կուտի։ «Բարսելոնան» պատասխան խաղում հաղթել էր 6։1 հաշվով եւ հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը։ Մի քանի ամիս անց Դեյուն կատարել է խոստումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում