17:25  ,  25 հուլիսի, 2017

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Համբուրգում

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի ATP շարքի Համբուրգի մրցաշարում։ Երրորդ համարը ստացած մոսկվացի հայ մարզիկը երկու սեթում առավելության է հասել գերմանացի Ռուդոլֆ Մոլեկերի նկատմամբ՝ 6։4, 6։3։ Պայքարը տեւել է 1 ժամ 10 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի բրիտանացի Ալյաժ Բեդենեի եւ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Խոսե Էրնանդես-Ֆերնանդեսի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում