16:05  ,  25 հուլիսի, 2017

«Մոնակոյում» հերքել են Մբապեին 180 միլիոնով «Ռեալին» վաճառելու մասին լուրը

«Մոնակոն» հերքել է լուրերը, որ Ֆրանսիայի չեմպիոնը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանավորվել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության հարցով, գրում է Nice-Matin-ը:

Ավելի վաղ իսպանական Marca-ն գրել էր, որ «Մոնակոն» համաձայնել է 160 միլիոն եվրոյով վաճառել 18-ամյա ֆուտբոլիստին: Նշվում էր, որ Արքայական ակումբը եւս 20 միլիոն եվրո վճարելու է բոնուսների տեսքով: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր նաեւ Sky Sports-ը:

Մբապեի գործող պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման եւ դարձել 26 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում