15:33  ,  25 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները՝ Վաշինգտոնում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Վաշինգտոն, որտեղ կանցկացնեն ամերիկյան շրջագայության վերջին խաղը՝ մրցելով կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները շրջել են ԱՄՆ-ի մայրաքաղաքում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում անցկացրել է 4 հանդիպում: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (2:0), ինչպես նաեւ հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել Մադրիդի «Ռեալից»: Այդ խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալի» դեմ խաղում նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» Վաշինգտոնում կհանդիպեն հուլիսի 26-ին:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անգլիական ակումբը հուլիսի 30-ին Օսլոյում ընկերական խաղ է անցկացնելու նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: Օգոստոսի 8-ին էլ Մակեդոնիայում կկայանա Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում