15:16  ,  25 հուլիսի, 2017

Բեյլ. «Ռեալի» համար բարդ է լինելու հասնել իր նպատակներին

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարծիք է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանը շատ բարդ է լինելու Արքայական ակումբի համար:

«Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, սակայն գիտենք, որ «Ռեալի» համար բարդ է լինելու հասնել իր նպատակներին: Այդ պատճառով կփորձենք հնարավորինս լավ խաղալ յուրաքանչյուր խաղում եւ չմտածել այլ բաների մասին: Շատ ենք ցանկանում շարունակել հաղթել: Երբ հասնում ես մեծ հաղթանակների, չես ցանկանում, որ դա ավարտվի»,- Բեյլի խոսքը մեջբերում է Defensa Central-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում