11:42  ,  25 հուլիսի, 2017

Մայք Թայսոն. Մեյվեզերը կսպանի Մաքգրեգորին

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) եւ UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի միջեւ մենամարտի մասին:

«Մաքգրեգորին կսպանեն: Ես զայրացել էի, քանի որ կարծում էի, որ նրանք MMA-ի օրենքները կկիրառեն բռնցքամարտի դեմ: Հարցը դրանում է՝ արդյոք MMA-ի մարտիկը կարող է հաղթել բռնցքամարտիկին: Սակայն Քոնորը հայտնվել է մի իրավիճակում, որում նրան կարող են նոկաուտի ենթարկել: Մեյվեզերն ամբողջ կյանքում զբաղվել է բռնցքամարտով, իսկ Մաքգրեգորը չի կարող հարվածել ոտքերով եւ կատարել հնարքներ: Նա կունենա քիչ շանսեր»,- գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում եւ կանցկացվի բռնցքամարտի կանոններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում