23:11  ,  24 հուլիսի, 2017

Գործակալը՝ Յուրա Մովսիսյանի հնարավոր տրանսֆերի մասին

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը մեկնաբանել է 29-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը:

«Որոշ ակումբներ հետաքրքրված են Մովսիսյանի ծառայություններով: Յուրան չի պատրաստվում հեռանալ «Ռեալ Սոլթ Լեյքից», սակայն միջավայրի փոփոխությունը կարող էր լավ ազդել նրա խաղային ժամանակի չափաբաժնի վրա»,- Մաքեյբի խոսքը մեջբերում է sltrib.com-ը:

«Ես ուշադրություն չեմ դարձնում խոսակցությունների վրա: Միայն պաշտոնական առաջարկներ եւ փաստաթղթեր»,- այս թեմայի վերաբերյալ նշել է «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբլը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Յուրա Մովսիսյանը մոտ է Չեխիայի չեմպիոն «Սլավիա» վարձավճարով տեղափոխվելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում