22:38  ,  24 հուլիսի, 2017

Հայաստան - Ղազախստան՝ 79:67

Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին պատրաստվող բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում է անցկացրել Ղազախստանի հավաքականի հետ եւ առավելության է հասել 79:67 հաշվով:

Հուլիսի 25-ին Հայաստանի հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը օգոստոսի 2-ին Երեւանում կընդունի Սլովակիայի թիմին: Հայաստանի մրցակիցները կլինեն նաեւ Շվեդիան (օգոստոսի 5) ու Բոսնիա-Հերցեգովինան (օգոստոսի 19):

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Օլիմպավանում ընթացող մարզումային հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին.

1. Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան)

2. Քրիս Յանկու Օսկիյան («Սակարյա Բասկետ», Թուրքիա)

3. Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ) 

4. Ռայան Բոատրայթ («Ցեդեւիտա», Խորվաթիա) 

5. Ալբերտ Թադեւոսյան (առանց ակումբի)

6. Ալան Հես («Բազել Սթարվինգս», Շվեյցարիա) 

7. Արտյոմ Թավակալյան («Դելավեր Սթեյթ», ԱՄՆ)

8. Միքայել Պողոսյան («Ուրարտու», Հայաստան)

9. Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ) 

10. Անդրանիկ Չրաբաշ («Բաթլեր Բուլդոգս», ԱՄՆ) 

11. Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան)

12. Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա)

13. Մեթյու Մադոյան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ)

14. Արամ Արսլանյան («Լեյք Ֆորեսթ», ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում