21:03  ,  24 հուլիսի, 2017

«Յուվենտուսը» 40 միլիոն եվրոյով ձեռք բերեց Ֆեդերիկո Բեռնարդեսկիին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է «Ֆիորենտինայից» հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկիին ձեռք բերելու մասին: Տրանսֆերի արժեքը 40 միլիոն եվրո է, հաղորդում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Հետագայում ֆուտբոլիստի վաճառքից «Ֆիորենտինան» կստանա գումարի 10 տոկոսը, սակայն 5 միլիոն եվրոյից ոչ ավելի:

Բեռնարդեսկիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Իտալիայի անցած առաջնության 21 հանդիպումներում 23-ամյա ֆուտբոլիստը խփել է 11 գոլ (երեքը՝ 11 մետրանոցից), կատարել է 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում