20:10  ,  24 հուլիսի, 2017

Հայաստան - Ղազախստան՝ 2:2

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցում Սոչիում ընթացող միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի եւ Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ:

Առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպեց Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Հայաստանի կազմում գոլերի հեղինակներ դարձան Միխայիլ Մուրադյանը եւ Արմեն Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երկրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Տաջիկստանի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 17:00-ին:

Հայաստանի Մ-19 հավաքական

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 15. Արթուր Խաչատրյան, 2. Հրաչյա Գեղամյան, 5. Միխայիլ Մուրադյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 22. Աբրահամ Պորտուգալյան, 9. Ռաֆիկ Մելիքյան

Պահեստայիններ. 1. Էրիկ Խուրշուդյան, 8. Միհրան Պետրոսյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լեւոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան

Գլխավոր մարզիչ. Արտակ Օսեյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս