23:44  ,  24 հուլիսի, 2017

Պեդրոն դեմքի ոսկորների կոտրվածքի հետեւանքով կմարզվի դիմակով

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրոյի մոտ ախտորոշվել է դեմքի ոսկորների բազմակի կոտրվածք: Այդ մասին հայտնել է Անգլիայի չեմպիոնների իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Պեդրոն վնասվածքը ստացել էր Լոնդոնի «Արսենալի» հետ ընկերական խաղում դարպասապահ Դավիդ Օսպինայի հետ բախման հետեւանքով: Պեկինում տեղի ունեցած խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Չելսին»: Պեդրոն հոսպիտալացվել էր, հետո վերադարձել Լոնդոն:

Նա կկարողանա վերսկսել մարզումները դիմակով, 10 օր հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս