19:50  ,  24 հուլիսի, 2017

Նեյմարը կստանա Իսպանիայի քաղաքացիություն

«Բարսելոնայի» բրացիլացի հարձակվող Նեյմարը շուտով կստանա Իսպանիայի քաղաքացիություն: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը համապատասխան դիմումը ներկայացրել է 1.5 տարի առաջ եւ սեպտեմբերին կստանա երկրորդ անձնագիրը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Իսպանիայի օրենսդրությամբ, երկրում 2.5 տարի օրինական բնակվողը կարող է դիմել երկրորդ քաղաքացիություն ստանալու համար: Նեյմարը «Սանտոսից» կատալոնական ակումբ է տեղափոխվել 2013թ. ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում