Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում:
Հարոյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 43 փոխանցումներից թիմակիցներին հասել է 67.4 տոկոսը: 24-ամյա պաշտպանը երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, երեք անգամ խլել է գնդակը, երկու անգամ կասեցրել է մրցակցի գրոհները:
Հարոյանը մեկ անգամ խախտել է կանոնները, նրա դեմ եւս մեկ անգամ են խախտել:
Հայ ֆուտբոլիստը ստացել է 7.48 գնահատականը: «Ուրալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է կիսապաշտպան Ռոման Եմելյանովի խաղը՝ 7.8:
Հիշեցնենք, որ «Ուրալը» արտագնա խաղում հաղթել է նվազագույն հաշվով: Հարոյանն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել ռուսական ակումբում՝ խաղալով 90 րոպե:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում