19:14  ,  24 հուլիսի, 2017

Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել Թուրքիայում

Լսողության խնդիրներ ունեցող մարզիկների Հայաստանի  հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի մարզիկները ուժերն են չափելու նաեւ ազատ ոճի ըմբշամարտում:

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը կավարտվեն հուլիսի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում