18:10  ,  24 հուլիսի, 2017

«Ալաշկերտը» պատրաստվում է Հայաստանի առաջնության մեկնարկին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին հաջորդած կարճատեւ դադարից հետո վերսկսել է պատրաստվել Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին:

«Ալաշկերտ» ստադիոնում տեղի ունեցած մարզմանը չեն մասնակցել սերբ պաշտպաններ Միլիան Յաբլանը եւ Մլադեն Զելկովիչը, որոնք բուժզննում են անցել:  Յաբլանը շարունակում է վերականգնվել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում ստացած մկանային վնասվածքից:

Մարզմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, որը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ:

Հայաստանի առաջնության առաջին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում