17:11  ,  24 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Սիթին» ունի նոր խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյից» տեղափոխված Բենժամեն Մենդիին: 23-ամյա պաշտպանը Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

«Շատ ուրախ եմ միանալ Եվրոպայի առաջատար ակումբներից մեկին, որին մարզում է հարձակողական ֆուտբոլ դավանող Գվարդիոլան: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք կհասնենք մեծ հաջողությունների»,- Մենդիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

«Մոնակոն» Մենդիի տրանսֆերի համար ստացել է 57.5 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է պաշտպանի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում