16:04  ,  24 հուլիսի, 2017

«Բարսելոնան» մտադիր չէ բարձրացնել Նեյմարի աշխատավարձը

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը սկսել է ավելի շատ մտածել ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին, գրում է Sport.es-ը:

Օրերս Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի հայրն ու գործակալը հանդիպել է կատալոնական ակումբի ղեկավարության հետ: Նա պատմել է ՊՍԺ-ից ստացած առաջարկի մասին՝ նշելով նաեւ, որ Նեյմարը ֆինանսական առումով լուրջ պատճառներ ունի այն ընդունելու համար:

«Բարսելոնան» իր հերթին մտադիր չէ բրազիլացուն վաճառել նրա պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքից ցածր: Բացի այդ, Նեյմարի հորը հայտնել են, որ մտադիր չեն բարձրացնել հարձակվողի աշխատավարձը: Մինչեւ 2021 թվականը նախատեսված պայմանագրով այժմ նա «Բարսելոնայում» ստանում է տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ նշվում էր, որ Նեյմարը 50 միլիոն եվրո բոնուս կստանա ՊՍԺ տեղափոխվելու դեպքում, իսկ ֆրանսիական ակումբում նրա տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 35 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում