15:14  ,  24 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյան vs «Ռեալ»

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Մադրիդի «Ռեալի» դեմ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով:

ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը: Ընդ որում՝ հարվածաշարի ժամանակ ֆուտբոլիստները դիպուկ էին իրացրել 10 հարվածներից միայն երեքը՝ 2:1: Հենրիխ Մխիթարյանից բացի, անգլիական ակումբից դիպուկ էր նաեւ Դեյլի Բլինդը, իսկ Անտոնի Մարտիալի, Սքոթ Մաքտոմինեյի եւ Վիկտոր Լինդելյոֆի հարվածները հաջող չստացվեցին: «Ռեալից» դարպասը գրավեց միայն իսպանացի 21-ամյա կիսապաշտպան Լուիսմի Քուազեդան, իսկ Մատեո Կովաչիչը, Օսկար Արնաիզը,  Թեո Հերնանդեսն ու Կազեմիրոն վրիպեցին:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում վերջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 26-ին՝ Վաշինգտոնում մրցելով «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում