11:07  ,  24 հուլիսի, 2017

Ջուլիա Ռոբերտսը «Մանչեսթեր Յունայթեդին» է երկրպագել «Ռեալի» դեմ խաղում (ֆոտո)

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ներկա է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղին, որում անգլիական ակումբը հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով:

ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած խաղին ամերիկացի դերասանուհին ներկայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Ջուլիա Ռոբերտսը «Մանչեսթեր Յունայթեդին» վերջերս հյուրընկալվել էր նաեւ Լոս Անջելեսում կայացած հավաքի ժամանակ: «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում