10:35  ,  24 հուլիսի, 2017

Մարտիալի հրաշալի դրիբլինգն ու գոլային փոխանցումը «Ռեալի» դեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարտիալը հրաշալի տեխնիկայով է առանձնացել Մադրիդի «Ռեալի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով:

Առաջին խաղակեսի վերջնամասում Մարտիալը հրաշալի դրիբլինգից հետո գոլային փոխանցում է կատարել անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդին, որը բացել է հաշիվը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում