12:18  ,  24 հուլիսի, 2017

«Չելսին» ներողություն է խնդրել չինացիներից

Լոնդոնի «Չելսին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ չինացիներից ներողություն խնդրելով բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտ Քենեդիի վարքի համար: 21-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում անպատվել է չինացիներին: 

«Չելսիի» եւ «Արսենալի» միջեւ Պեկինում կայացած խաղում չինացի երկրպագուները սուլել են 21-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ նա «Ինստագրամում» բացասական էր արտահայտվել Չինաստանի հասցեին եւ ծիծաղել աշխատանքի վայրում քնած չինացի անվտանգության աշխատակցի վրա:

«Չելսին» հայտարարությունում նշել է, որ ակումբը չի կիսում Քենեդիի դիրքորոշումը եւ արդեն պատժել է ֆուտբոլիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում